Արաբական երկրները մտադիր են վերականգնել Սիրիայի լիարժեք մասնակցությունը ԱՊԼ աշխատանքներին. Լավրով
21:00, 16 Մարտ 2021
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի միջոցով Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադին տեղեկատվություն է ներկայացրել ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և Քաթար կատարած այցերի վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Լավրովը տեղեկացրել է Միկդադին վերջերս կատարած ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և Քաթար կատարած այցերի արդյունքների վերաբերյալ՝ ընդգծելով արաբական աշխարհում ամրապնդվող սկզբունքային տրամադրվածությունը՝ Սիրիայի Արաբական Հանրապետության՝ Արաբական պետությունների լիգայի աշխատանքներին լիարժեք մասնակցությունը վերականգնելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում