Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԿԺԴՀ-ն չի մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին

ԿԺԴՀ-ն չի մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն չի մասնակցի այս տարվա ամռանը Տոկոյում կայանալիք Օլիմպիական խաղերին, որպեսզի իր մարզիկներին պաշտպանի կորոնավիրուսով վարակվելուց: Ապրիլի 6-ին այդ մասմին հաղորդել Է Հարավային Կորեայի Yonhap գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ այդ որոշումն ընդունվել Է ԿԺԴՀ-ի Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) նիստում, որը կայացել Է մարտի 25-ին Փհենյանում: Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի ԱՕԿ-ի նստաշրջանը տեղի Է ունեցել մարտի 25-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով:

Նիստի մասնակիցները քննարկել են «գործնական հարցեր՝ կապված հասարակական մարզական միջոցառումների անցկացման հետ»: Իրենց ելույթներում ԱՕԿ-ի նախագահ Կիմ Իր Գուկը, որը նաեւ զբաղեցնում Է սպորտի նախարարի պաշտոնը, եւ մյուս մասնակիցները խոսել են այդ թվում «միջազգային մարզական կազմակերպությունների հետ համագործակցության ամրապնդման» անհրաժեշտության մասին:

Տոկիոյում Օլիմպիական խաղերը պետք Է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումները հետաձգել են մեկ տարով եւ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am