Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կորուստներով է մոտենում Եվրոպայի առաջնությանը
13:25, 19 Ապրիլ 2021
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կորուստներ ունի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ազատ ոճային ըմբիշ 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը:
Հավաքականի կազմում հանդես կգան Գևորգ Թադևոսյանը, Արման Անդրեասյանը, Հրայր Ալիխանյանը, Արման Ավագյանը՝ համապատասխանաբար 65 կգ, 70 կգ, 74 կգ, 79 կգ քաշային կարգերում:
Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 19-25-ը Լեհաստանում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում