Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Պետությունը կորոնավիրուսի կանխարգելման, բուժման նպատակներով ծախսել է ավելի քան 26 մլրդ դրամ

Պետությունը կորոնավիրուսի կանխարգելման, բուժման նպատակներով ծախսել է ավելի 
քան 26 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը նախորդ տարի կանխարգելման միջոցառումների, բուժումն ապահովելու համար ծախսել է ավելի քան 26 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«2020-ին 26 մլրդ 491 մլն 923 հազար դրամ ծախսվել է Covid-19-ի կանխարգելման միջոցառումների, բուժման ծախսերն ապահովելու համար»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ավանեսյանը շեշտեց, որ կորոնավիրուսը շատ մեծ մարտահրավեր է, անգամ մեծ ֆինանսավորում ունեցող առողջապահական համակարգերն են կոլափսի ենթարկվել:  Նա շնորհակալություն հայտնեց Կառավարությանը, որ համակարգը հզորացնելու համար նախարարության բոլոր առաջարկները, խնդրանքները պատշաճ ուշադրության է արժանացրել:

«Վերազինել, վերակառուցել ենք մարզային մեր բժշկական կազմակերպությունները, Երևան քաղաքի կազմակերպությունները»,- նշեց Ավանեսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am