Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները ելույթ կունենան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները ելույթ կունենան «Առնո 
Բաբաջանյան» համերգասրահում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի (գեղարվեստական ղեկավար` Լևոն Ջավադյան) մենակատարները hունիսի 19-ին համերգով հանդես կգան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին կհնչեն Ռ. Վագների, Ֆ. Շուբերտի, Յ. Բրամսի, Գ. Մալերի և Ռ. Շումանի ստեղծագործությունները։

Ելույթ կունենան մենակատարներ Սիլվա Պետրոսյանը (սոպրանո), Էլեն Եղիազարյանը (սոպրանո), Նունե Գրիգորյանը (սոպրանո), Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), Բելլա Ամարյանը (մեցցո-սոպրանո), Անուշ Մարտիրոսյանը (մեցցո-սոպրանո), Տիգրան Հակոբյանը (տենոր), Նավասարդ Հակոբյանը (բարիտոն)։

Որպես նվագակցողներ ելույթ կունենան Հասմիկ Անտոնյանը և Լևոն Ջավադյանը։

Երիտասարդական օպերային ծրագիրը» ստեղծվել է 2016 թվականին։ Ծրագրի նպատակն է տաղանդավոր երիտասարդ օպերային արտիստների բացահայտումը, օպերային ոլորտում մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխան երգչների նոր սերնդի ստեղծումը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բնականոն սերնդափոխության ապահովումը, ինչպես նաև մեներգիչների բազմակողմանի զարգացումն ու կատարելագործումը վոկալ արվեստում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am