Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Նորայր Նորիկյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը

Նորայր Նորիկյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել երկրում ստեղծված 
իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ին հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Նորիկյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հարգելի բարեկամներ, այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հանդիպել եմ վերջինիս՝ արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու համատեքստում։ Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը»,- գրել է Նորիկյանը։

«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, սակայն չի հաջողվել հաղթահարել նվազագույն շեմը խորհրդարան անցնելու համար։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ հունիսի 22-ի առավոտից պատրաստվում է խորհրդակցություններ սկսել ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի հետ, նաև՝ երկխոսության կոչ է անում հոգևոր առաջնորդներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am