«Ազատ». Անդրե Սիմոնյանը նոր երգ է հրապարակել
10:37, 23 Հունիս 2021
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրե Սիմոնյանը երկրպագուների դատին է հանձնել «Ազատ» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության և խոսքերի հեղինակն ինքը՝ Անդրե Սիմոնյանն է, կիթառահարը՝ Պատրիկ Ավետիսյանը, հրավիրյալ վոկալիստը՝ Արփինե Հարությունյանը:
«Առաջին անգամ փորձել եմ հայալեզու հեղինակային երգ գրել: Գրկաբաց սպասում եմ ձեր դրական ու բացասական մեկնաբանություններին»,- «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է երաժիշտը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում