Էրդողանի որոշմամբ Թուրքիայում ցեղասպանությունների ուսումնասիրման ինստիտուտ կհիմնադրվի
15:12, 15 Հուլիս 2021
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է որոշում ցեղասպանությունների հետազոտական ինստիտուտ ստեղծելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինստիտուտը գործելու է Ստամբուլի համալսարանին կից և կոչվելու է «Ցեղասպանության և մարդկության դեմ գործած հանցագործությունների միջազգային ինստիտուտ»:
Էրդողանի կողմից հուլիսի 14-ին ստորագրված որոշումը տեղադրված է պաշտոնական որոշումների ու կարգադրությունների հրապարակման Resmi Gazete կայքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում