Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ucom TV բաժանորդները կդիտեն ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղը հայկական առաջին սպորտային հեռուստաալիքներով

Ucom TV բաժանորդները կդիտեն ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղը հայկական առաջին 
սպորտային հեռուստաալիքներով

 ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօրվանից Ucom հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդներին հասանելի կլինեն հայկական հեռուստատեսության առաջին սպորտային հեռուստաալիքները՝ «Vmedia»-ն և «Vmedia+»-ը։

Այս հեռուստաալիքներով կիրականացվի ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, ֆորմուլա մեկի և մի շարք այլ մարզաձևերի համաժամանակյա հեռարձակումը, իսկ այսօր երեկոյան ֆուտբոլասերները կդիտեն ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Չելսի-Վիլյառեալ» եզրափակիչ խաղը:

«Շարունակում ենք #UcomSport-ի շրջանակում լավ լուրերով կիսվել սպորտի սիրահար մեր բոլոր uTV բաժանորդների հետ: ՈւԵՖԱ Եվրոպայի լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի կոնֆերենցիաների լիգա, ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ, ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգա, Սերիա Ա, Լա Լիգա, Բունդեսլիգա՝ այս ամենն արդեն իրականություն է մեր սպորտասեր բաժանորդների համար», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Այս հեռուստաալիքներով կարելի է դիտել սպորտի համաշխարհային դեմքերի մասին պատմող վավերագրական ֆիլմեր, գեղարվեստական ֆիլմեր և հեռուստասերիալներ։ Ավելին, երկու հեռուստաալիքների սեփական արտադրության հաղորդումներով ու ֆիլմերով կներկայացվեն տարբեր մարզիկների ու մարզասերների պատմություններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am