Ադամյանի գոլն օգնեց «Հոֆենհայմ»-ին հաղթել
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է գոլի հեղինակ Բունդեսլիգայի մեկնարկային տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 2021/22 մրցաշրջանի անդրանիկ տուրում «Հոֆենհայմ»-ն արտագնա խաղում մրցեց «Աուգսբուրգ»-ի հետ և առավելության հասավ խոշոր 0:4 հաշվով: «Հոֆենհայմ»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը: «Հոֆենհայմ»-ի մյուս գոլերը խփեցին Յակոբ Բրուն Լարսենը, Ջորջինիո Ռուտերը և Սեբաստիան Ռուդին:
Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Ադամյանը «Հոֆենհայմ»-ի կազմում մասնակցել էր 18 խաղի և դարձել էր 2 գոլի հեղինակ:
Start the attack
— Official Armenian FF (@OfficialArmFF) August 14, 2021
Keep the ball in the pitch
Play pass with teammates
Find the space
Shoot on goal
Score
Armenian machine in Germany - Sargis Adamyan#Armenia #Adamyan #Hoffenheim #FCATSG #Bundesliga pic.twitter.com/jTfbkHCCSA
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում