Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վարազդատ Հարոյանը նորամուտը նշեց «Կադիս»-ի կազմում

Վարազդատ Հարոյանը նորամուտը նշեց «Կադիս»-ի կազմում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը նորամուտը տոնեց իսպանական Լա լիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 2021/22 մրցաշրջանի անդրանիկ տուրում «Կադիս»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Լևանտե»-ին: Հյուրերին` «Լևանտե»-ի ֆուտբոլիստներին, հաջողվեց խաղի 39-րդ րոպեին առաջ անցնել հաշվի մեջ: Աչքի ընկավ  Մորալեսը: «Կադիս»-ը կարողացավ խուսափել պարտությունից հանդիպման ավելացված ժամանակում: Գոլն իր ակտիվում գրանցեց Էսպինոն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 81-րդ րոպեին:

Հաջորդ հանդիպումը «Կադիս»-ը կանցկացնի օգոստոսի 20-ին` մրցելով «Բետիս»-ի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am