Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Կառավարությունը նպատակ ունի 5 տարում նվազագույն աշխատավարձը հասցնել 85 հազար դրամի, վերացնել ծայրահեղ աղքատությունը

Կառավարությունը նպատակ ունի 5 տարում նվազագույն աշխատավարձը հասցնել 85 
հազար դրամի, վերացնել ծայրահեղ աղքատությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարչապետը ներկայացրեց մինչև 2026 թվականը Կառավարության տնտեսական և սոցիալական ապահովության ոլորտի  թիրախները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետը նշեց, որ մինչև 2026 թվականը Կառավարության տնտեսական թիրախն այն է, որ ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակի աճը պետք է կազմի 7 տոկոս, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում` 9 տոկոս:

«Մեր թիրախներն են նաև ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը ՀՆԱ-ի 25 տոկոսի հասնելը, ինչպես նաև 10 տոկոսից ցածր գործազրկության մակարդակ ապահովելը»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրներին` վարչապետն ասաց, որ հետևյալ թիրախներն են մատնանշվել. նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, նվազագույն աշխատավարձը սահմանել 85 հազար դրամ, վերացնել ծայրահեղ աղքատությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am