Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մենք եկել ենք այստեղ հաղթանակի հետևից. Մխիթարյան

Մենք եկել ենք այստեղ հաղթանակի հետևից. Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեծ սպասելիքներ ունի Մունդիալի որակավորման փուլի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից:

«Իմ խաղընկերները մեծ աշխատանք են կատարել նախորդ երեք խաղում և հաղթել ենք երեք հանդիպումներում: Մենք եկել ենք այստեղ հաղթանակի հետևից: Հասկանում ենք խաղի կարևորությունը և գիտենք, որ մեծ հնարավորություններ ունենք այս որակավորման փուլում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիս ժամանակ ասել է հայ կիսապաշտպանը:

Մխիթարյանի խոսքով` հավաքականի մոտ հաղթողի հոգեբանությունը ձևավորվել է դեռևս նախորդ Ազգերի լիգայից: «Տղաները սկսել են հավատալ իրենք իրենց և բարձրացել է խաղամակարդակը: Հույս ունեմ, որ մյուս խաղերում ևս մի քանի ֆուտբոլիստներ իրենց վրա կվերցնեն այս պատասխանատվությունը»,-ասաց նա:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղը կկայանա սեպտեմբերի 2-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am