Երևանի ավագանին որոշում ընդունեց մայրաքաղաքի 2021 թվականի բյուջեում ավելացնել սուբվենցիաները
14:52, 14 Սեպտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանին 7-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ որոշում ընդունեց Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում ընթացիկ և կապիտալ նպատակային հատկացումները (սուբվենցիաները) ավելացնել՝ համապատասխանաբար 38 մլն 333 հազար և 31 մլն 636 հազար դրամով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը։
«Պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նախատեսվում է նվազեցնել՝ 110 մլն 727 հազար դրամով, որն արդեն ըստ պետական հատվածի ավելացման կամ կրճատման նպատակայնության կարտացոլվի Երևան քաղաքի բյուջեի ծախսային մասում»,- նշեց Ներսիսյանը:
Որոշումն ընդունվեց միաձայն՝ 34 «կողմ» ձայներով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում