Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահը
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախության օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապատետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Հարգելի Նիկոլ Վովայի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ Ուզբեկստանի և Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ` մեր երկրների ներուժին համապատասխան:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»,-ասված է ուղերձում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում