Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական 
հարաբերությունների կարգավորման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հույս է հայտնել,  որ եթե  Բաքվի և Երևանի միջև  հաշտության պայմանագիր ստորագրվի, այն խաղաղություն կբերի ամբողջ տարածաշրջանին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական yenisafak.com-ը:

«Ղարաբաղի հետ կապված հարցեր կան, որոնք լուծման կարիք ունեն: Հրադադարի համաձայնագիր է ստորագրվել, բայց դեռ խաղաղության պայմանագիր չկա», - Haber Global- ին տված հարցազրույցում նշել է Քալընը:

«Խաղաղության համաձայնագիրը օգուտ կբերի նաև Հայաստանի տնտեսությանը: Խաղաղության պայմանագիրը խաղաղություն կբերի ամբողջ տարածաշրջանին, և սա ամենահարմար մոտեցումն է», - համոզմունք է հայտնել թուրք պաշտոնյան:

Քալընը նաև նշել է, որ եթե խաղաղության համաձայնագիրն արագ ստորագրվի, և եթե տեխնիկական խնդիրները, ինչպիսիք են ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը, լուծվեն, ապա այս գործընթացը կարագանա:

«Այս հակամարտությունը պետք է ավարտվեր, և այն այժմ ավարտված է», - եզրափակել է Քալընը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am