Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Անրի Վերնոյի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Անրի Վերնոյի 100-ամյա հոբելյանին 
նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում (Փարիզ) սեպտեմբերի 29-ին Անրի Վերնոյի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը ներկա է եղել նաև հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ և նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մասնակցությամբ:

«Վերնոյը ֆրանսիական կինոյի լեգենդներից է, նշանավոր արվեստագետ, ով, ամբողջությամբ ինտեգրված լինելով ֆրանսիական մշակույթին, հավատարիմ մնաց իր հայկական ինքնությանը: Նրա կինոժառանգության դերը համաշխարհային կինոարվեստում անգնահատելի է, իսկ բազմաժանր ստեղծագործություններն ու յուրօրինակ ռեժիսորական ոճը չեն ենթարկվում որևէ դասակարգման: Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված այս միջոցառումն ունի կարևորագույն նշանակություն ոչ միայն վաստակաշատ կինոգործչի հիշատակը վառ պահելու, այլև հանրությանը բարձրորակ արվեստը ներկայացնելու տեսանկյունից»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ բացման իր խոսքում ասել է Վահրամ Դումանյանը:

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան նշել է, որ ֆրանսիական արվեստն ու մշակույթը հարուստ են հայկական ծագմամբ արվեստագետների ավանդների շնորհիվ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Անրի Վերնոյի մասին կենսագրական ֆիլմը: Նաև, տեղի է ունեցել համերգ, որին զուգահեռ ցուցադրվել են Վերնոյի ֆիլմերի թվայնացված ազդագրերը:

Համերգի ընթացքում հնչել են Անրի Վերնոյի ֆիլմերի երաժշտությունների կատարումները՝ Ժան-Կլոդ Պըտիի ղեկավարած ֆրանսիական «Pasdeloup» նվագախմբի կողմից, ինչպես նաև սոպրանո Լիաննա Ալեքսանյանը կատարել է «Դլե յաման» երգը՝ մարսելաբնակ դուդուկահար Լևոն Մինասյանի նվագակցությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am