Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են և կալանավորել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մեր իրավապահների մոտ կար նախնական տեղեկություն իր տեղաշարժի մասին, սկսած Ուկրաինայից մինչև Վրաստան»,- ընդգծել է Ղարիբաշվիլին՝ չհստակեցնելով, թե որտեղ են բռնել նախկին նախագահին։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ ուժայինները «ձերբակալման գործողությունն իրականացրել են բարձր մակարդակով»։ Վրացական ԶԼՄ-ների տվյալներով՝ Սաակաշվիլիին տեղափոխել են Թբիլիսիի կալանավայրերից մեկը։

Չնայած այս ամենին, նախկին նախագահի «Ֆեյսբուք»-ի էջն ակտիվ է և այնտեղ տեղադրվել է տեսանյութ, որը տեսագրվել էր նրա ձերբակալությունից առաջ։

«Ամենայն հավանականությամբ, ինձ շուտով կձերբակալեն  Թբիլիսիում, բայց ցանկանում եմ ասել, որպեսզի ոչնչից չվախենաք, վաղը գնացեք ընտրություններին։ Տվեք ձեր ձայնը, և հոկտեմբերի 3-ին բոլորով կնշենք հաղթանակը։ Ես ժամանել եմ, որպեսզի օգնեմ ձեզ, այլընտրանք մեզ մոտ չկար։ Ես ոչնչից չեմ վախենում և կոչ եմ անում ձեզ էլ չվախենալ»,- ասել է Սաակաշվիլին։

Սաակաշվիլին ավելի վաղ հայտնել էր, որ նախատեսում է տեղի ընտրություններից առաջ վերադառնալ Վրաստան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am