Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը` Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

Ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը` Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 109 կգ քաշային կարգում Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 383 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն: Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց թե պոկում, թե հրումվարժությունում:

Ավելի վաղ` հոկտեմբերի 1-ին, Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Կարեն Ավագյանըդարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն:

Մ23 տարեկանների առաջնության 89 կգ քաշային կարգում Ավագյանը մեկ մոտեցմամբ պոկեց 165 կգ ևնվաճեց փոքր ոսկի, այնուհետ հրեց 195 կգ (կրկին փոքր ոսկե մեդալ): Երկամարտի 360 կգ քաշովԱվագյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

 Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն էր դարձել Լիանա Գյուրջյանը, ով երկամարտումգրանցել էր 213 կգ արդյունք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am