Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Աֆղանստանի հյուսիսում պայթյուն Է տեղի ունեցել մզկիթում. զոհվել Է շուրջ 100 մարդ

Աֆղանստանի հյուսիսում պայթյուն Է տեղի ունեցել մզկիթում. զոհվել Է շուրջ 100 մարդ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 8-ին շուրջ 100 մարդ Է զոհվել, տասնայկները վիրավորվել Աֆղանստանի հյուսիսի Քունդուզի նահանգւմ շիաների Սեիդ Աբադ մզկիթում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը այդ մասին հայտնել Է Aamaj News լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ հարձակումը կատարվել Է տեղական ժամանակով մոտավորապես 13:30-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) մարդկանց հոծ բազմության մեջ, որոնք հավաքվել Էին ուրբաթ օրվա աղոթքի: Նախնական տվյալների համաձայն՝ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի Է դրել՝ գտնվելով կրոնական կառույցի ներսում:

Ինչպես Twitter-ի իր Էջում գրել Է մշակույթի հարցերով «Թալիբան» արմատական շարժման հանձնաժողովի անդամ Մոհամադ Ջալալը, ահաբեկչական գործողությունն իրականացվել Է «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալների կողմից, որն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am