Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցել է 237 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցել է 237 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 237 մլն 752 հազար 820-ի, մահացել է 4 մլն 852 հազար 463-ը, առողջացել 214 մլն 811 հազար 867-ը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեպքերի թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն՝ 45 մլն 29 հազար 387 դեպքով: Կորոնավիրուսից մահերը Միացյալ Նահանգներում հասել են 730 հազար 404-ի, առողջացել է 34 մլն 480 հազար 233 մարդ:

Դեպքերի թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը: Այս երկրում մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսի 33 մլն 922 հազար 917 դեպք, մահացել է 450 հազար 277 մարդ, առողջացածների թիվը հասել է 33 մլն 226 հազար 740-ի:

21 մլն 532 հազար 558 դեպքով երրորդ տեղում շարունակում է մնալ Բրազիլիան, որտեղ մահացել է 599 հազար 865, առողջացել է 20 մլն 554 հազար 936 մարդ:

Հայաստանի հարևան Վրաստանում մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսի 628 հազար 719 դեպք, մահացել է 9192 մարդ, առողջացել 597 հազար 654 քաղաքացի: Իրանում դեպքերի թիվը հասել է 5 մլն 683 հազար 980-ի, մահացել է 122 հազար 197, առողջացել 5 մլն 186 հազար 96 մարդ: Թուրքիայում գրանցված դեպքերի թիվը հասել է 7 մլն 357 հազար 336: Այս երկրում վիրուսից մահացել է 65 հազար 590 մարդ, առողջացել 6 մլն 815 հազար 320 մարդ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am