Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը կքննարկեն Կորեական պատերազմի պաշտոնական ավարտման հնարավորությունը

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը կքննարկեն Կորեական պատերազմի պաշտոնական ավարտման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը կքննարկեն Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վերջերս արած առաջարկությունը Կորեական պատերազմի ավատի փաստաթղթերով ձեւակերպման մասին: Ինչպես հոկտեմբերի 12-ին հայտնել Է KBS World հեռուստաալիքը, Վաշինգտոն ժամանելուց հետո այդ մասին լրագրողներին հայտնել Է նախագահի վարչակազմի ազգային անվտանգության վարչության պետ Սո Հունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քանի որ կապի միջկորեական ուղիները վերականգնվել են, անհրաժեշտ Է ակտիվացնել փոխգործակցությունը երկու Կորեաների եւ Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ: Դրան նվիրված կլինեն ընդհանուր կոնսուլտացիաները»,- ասել Է Սո Հունը: Միեւնույն ժամանակ նա խուսափել Է այն հարցի կոնկրետ պատասխանից, թե ԱՄՆ-ը հավանություն կտա արդյոք Կրեական պատերազմի ավարտի փաստաթղթերով ձեւակերպման առաջարկությանը:

Պաշտոնյան ըստ որում հավաստել Է, որ այդ հարցը բանակցությունների օրակարգում Է: Սպասվում Է, որ հոկտեմբերի 12-ին Սո Հունը կհանդիպի ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանի հետ:

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նիստի ընթացքում կոչ Է արել շուտափույթ ստորագրելու Կորեկան պատերազմի ավարտի մասին հռչակագիրը, որն ավարտվել Է 1953 թվականին զինադադարով:

Պաշտոնապես կողմերը մինչեւ հիմա գտնվում են զինված հակամարտության վիճակում: Ավելի ուշ Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը հարավկորեացի ղեկավարի առաջարկությունը համարել Է հետաքրքրական, լավ գաղափար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am