Մխիթար Մաթևոսյանը նշանակվել է Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար
10:14, 13 Հոկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մխիթար Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Մխիթար Մաթևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության
Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում