«Հուավեյ Տեքնոլոջիս Արմենիան» հաջողությամբ անցկացրել է Ապագայի Ծիլեր ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021թ.-ի հոկտեմբերի 11-18-ը Հուավեյ Հայաստանն անցկացրեց Ապագայի ծիլեր (Seeds for the Future) ծրագիրն առաջին անգամ:
Համագործակցելով Երևանի Պետական Համալսարանի, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետ՝ 20 վառ ու խելացի ուսանողներ ընտրվեցին:
Հոկտեմբերի 8-ին բացման արարողությանն իրենց խոսքն ասացին ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան պրն Ֆան Յոնգը, ինչպես նաև՝ Հայաստանի բջջային օպերատոր կազմակերպությունների տնօրեններից պրն Ռալֆ Յիրիկյանը (ՄՏՍ Արմենիա):
Պրն Ֆան Յոնգը ողջունեց ուսանողներին և ուղղեց իր խոսքը նրանց.
«Շատ ուրախ եմ ներկա գտնվել Հուավեյ Հայաստանի կողմից անցկացվող «Ապագայի ծիլեր» ուսումնական ծրագրի առաջին առցանց դասընթացի բացման արարողությանը: Նոր կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, երկու երկրները ձեռք ձեռքի տված միասին աշխատել են համաճարակի հաղթահարման համար՝ ի ցույց դնելով միմյանց միջև գոյություն ունեցող մեծ բարեկամությունը։ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները արմատապես փոխել են մարդկանց կյանքը: Մի քանի սերունդների անդադար ջանքերի շնորհիվ Չինաստանի թվային արդյունաբերությունը թռիչքաձև զարգացում է ունեցել, և այժմ Չինաստանը հանդիսանում է աշխարհի թիվ մեկ հեռահաղորդակցության տերությունը: Հուավեյ ընկերությունը Չինաստանում և աշխարհում կապի ոլորտի ամենահզոր ընկերություններից է, որը մեծ ներդրում է ունեցել Չինաստանի թվային տնտեսության արագ զարգացման գործում»:
Պրն Ֆան Յոնգը նշեց նաև, որ տարբեր համալսարաններից ընտրված քսան ուսանողները հնարավորություն ունեն սովորելու բարձր տեխնոլոգիաների մասին՝ ներառյալ 5G տեխնոլոգիան, ամպային տեխնոլոգիաները և այլն։
Պրն Յոնգը հույս հայտնեց, որ սա կօգնի աշխարհի տարբեր ծայրերում գտնվող տաղանդավոր երիտասարդներին ոչ միայն ծանոթանալ չինական մշակույթին, այլ նաև շփվել միմյանց հետ:
Պրն. Ռալֆ Յիրիկյանը ողջունեց ուսանողներին և շնորհակալություն հայտնեց «Հուավեյ»-ին «Ապագայի ծիլեր» ուսումնական ծրագիրը Հայաստանում անցկացնելու համար:
«Այս ծրագիրը մեծ կարևորություն ունի Հայաստանի թվային զարգացմանը աջակցելու գործում և վստահորեն այն կհաջողվի, որովհետև մեր երիտասարդությունն ունի մեծ ընդունակություններ, պատրաստ է ընդունել նոր մարտահրավերներ ու մոտեցումներ և ստանալ գիտելիքներ»:
Պրն. Յիրիկյանը նաև նշեց, որ ոչ բոլոր ընդունակություններով օժտված անձինք ունեն նաև հմտություններ՝ մի շարք կարծրատիպերի պատճառով, և ամեն ոք չէ, որ ունակ է օգտագործել իր ընդունակությունները՝ վերածելով դրանք հմտությունների, և կիրառել աշխատանքում: Սա է մեր հիմնական խնդիրը:
Պրն. Յիրիկյանը անդրադարձավ վերջերս պարգևատրված Արտեմ Պատապուտյանին, ով դարձավ առաջին հայ Նոբելյան մրցանակակիրը բժշկագիտության բնագավառում: Նա պրն. Յիրիկյանի հասակակիցն է և երկուսն էլ ծնունդով Բեյրութից են, որտեղ փոքրահասակ տարիքում ականատես են եղել քաղաքացիական պատերազմին՝ պատսպարվելով ռումբերի ձայներով ուղեկցվող ապաստարաններում , երբեմն դպրոց չհաճախելով, երբ ուղղակի ողջ մնալը թվում է պարգև վերևից:
«Բայց մենք սովորեցինք, նպատակ դրեցինք և նա, ով ջանք գործադրեց, նա, ով ուներ երազելու և աշխատելու համարձակություն, հաջողություններ ունեցավ և հասավ իր նպատակներին»:
Հիմա դուք ունեք ամեն բան՝ հասնելու հաջողության: Օգտագործեք ձեր գիտելիքները, հմտությունները և փորձ ձեռք բերելու յուրաքանչյուր հնարավորություն: Սովորեք և կիսվեք գիտելիքներով, փորձով՝ ի նպաստ մարդկանց և առանձնակիորեն՝ Հայաստանի:
Մաղթում եմ մեծ հաջողություն այս ծրագրի բոլոր մասնակիցներին»:
Իր խոսքն ասաց նաև Հուավեյ Տեքնոլոջիս Արմենիա ՍՊԸ-ի տնօրեն պրն Չեն Լիանգը՝ ուղղելով երախտիքի խոսքեր պրն Ֆան Յոնգին և պրն Յիրիկյանին:
«Շնորհակալ եմ անչափ Չինաստանի դեսպան պրն Ֆանին և Վիվա-ի տնօրեն Պրն Ռալֆին գերազանց ելույթների համար: Դուք իմ ուսուցիչներն եք Հայաստանում և մարդիկ, ովքեր ինձ հիացնում են:
Ինձ համար պատիվ է մասնակցել Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Ապագայի ծիլեր» 2021 (Seeds for the Future 2021) ծրագրին, որը Հուավեյի կողմից կազմակերպված տաղանդներ գտնելու և զարգացնելու գլոբալ ծրագիր է»:
Որպես առաջատար ՏՀՏ կազմակերպություն՝ Հուավեյը տրամադրում է բարձրորակ ծառայություններ և ապրանքներ Հայաստանում 2009թ.-ից: Հուավեյն ակտիվորեն իրականացնում է հասարակական պատասխանատվությունը և նպատակ ունի զարգացնել ՏՀՏ տաղանդներ Հայաստանի համար: Ապագայի ծիլեր ծրագիրը հիանալի առիթ է զարգացնելու հարաբերությունները և ստեղծել նոր հնարավորություններ երկու երկրների ժողովուրդների համար: Սա գործիք է նաև Հայաստանում չինական կազմակերպությունների համար՝ կատարելու իրենց հասարակական պարտականությունները և արդյունավետ փոխանակելու մշակութային արժեքները:
Վերջում պրն Չեն Լիանգը մաղթեց մեծ հաջողություններ առաջին անգամ Հայաստանում անցկացվող Ապագայի Ծիլեր ուսումնական ծրագրին և բոլոր ուսանողներին: Պրն Չեն Լիանգը վստահ է, որ նրանք կունենան ավելի մեծ ներդրում այս գեղեցիկ երկրում և կդարձնեն այն կրկին հզոր:
Այս ծրագիրը հիանալի հարթակ է հայ ուսանողների համար՝ հասնելու ժամանակակից տեխնոլոգիաների ձեռքբերումների, ստանալու լրացուցիչ գիտելիքներ, ինչպես նաև ստեղծելու մշակութային կամուրջ Հայաստանի և Չինաստանի միջև:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում