Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայտնի լեհ երաժիշտների համերգով Երևանում եզրափակվել է «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը

Հայտնի լեհ երաժիշտների համերգով Երևանում եզրափակվել է «Լեհական մշակույթի 
օրեր» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը Երևանում մեկնարկել էր հոկտեմբերին, ավարտվել է գալա համերգով, որի շրջանակում ելույթ են ունեցել լեհ ճանաչված երաժիշտներ Վոյտեկ Պրոնիևիչը և Ռոշկո եղբայրները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը տեղի է ունեցել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Հնչել են Կարոլ Լիպինսկու և Վոյցեխ Կիլարի ստեղծագործությունները։ Շոպենի անվան միջազգային մրցույթի մրցանակակիր Յակուբ Կուզլիկը ներկայացել է մազուրկաների ինքնատիպ կատարմամբ։

Համերգի ընթացքում թանգարան-ինստիտուտում կայացել է լեհ դասական Ցիպրիան Կամիլ Նորվիդի բանաստեղծական հսկայածավալ ժառանգության մի փոքրիկ մասն ամփոփող երկլեզու ժողովածուի շնորհանդեսը, որը նվիրված էր հեղինակի ծննդյան 200-ամյակին: Թարգմանիչը Գագիկ Դավթյանն է։ Երեկոյին բանաստեղծություններից ներկաներին նմուշներ է ներկայացրել վաստակավոր արտիստ Արամ Հովհաննիսյանը:

 «Լեհական մշակույթի օրեր» նախագիծն իրականացրել են “Our Beat for Culture Foundation”-ը (“Róbmy swoje dla kultury”, Լեհաստան) և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ։ Նախագիծը համաֆինանսավորվել է Լեհաստանի դեսպանության, Մշակույթի և ազգային ժառանգության և Արտաքին գործերի նախարարությունների կողմից։ Օրերի շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվել է երեխաների համար նախատեսված աշխատարան՝ լեհական պատմության և մշակույթի վերաբերյալ։

Աշխատարաններ են կազմակերպվել նաև Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Բացվել է երեք ցուցահանդես. առաջինը պատմել է Լազենկիի գանձերի մասին, երկրորդն անդրադարձել է Լեհաստանի կողմից պարգևատրված հայերին, իսկ երրորդը Վարշավայի բորսային ընկերության ցուցահանդեսն է եղել:

Ցուցադրվել է «Մաթեմատիկոսի արկածները» կինոնկարը, որի համար Հայաստան էր ժամանել ֆիլմի գլխավոր դերակատար Ֆիլիպ Տլոկինսկին։ Ներկայացվել են նաև լեհական «Ժեյա» և «Օրեր և գիշերներ» կինոնկարները։

Մշակույթի օրերի կազմակերպիչները գոհ են իրականացված ծրագրերից և հանդիսատեսի ջերմ արձագանքից։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է եղել, և մարդիկ հնարավորություն են ունեցել ծանոթանալ լեհական մշակույթի տարբեր դրսևորումներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am