Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 37 120 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 37 120 դեպք են հայտնաբերել մեկ օրում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում կորոնավիուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 37 120-ով: Դա առավելագույնն Է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում, հետեւում Է նոյեմբերի 5-ին Ռբերտ Կոխի ինստիտուտի՝ հրապարակած տվյալներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահացու վախճանների թիվը 24 ժամում կազմել Է 154: Նախորդ հակառեկորդն արձանագրվել Է նոյեմբերի 4-ին, երբ մեկ օրում հայտնաբերվել Է վարակման 33 949 դեպք:

Ընդամենը COVID-19-ի համավարկի սկզբից Գերմանիայում հիվանդացել Է երկրի 4 709 488 բնակիչ, հիվանդության հետեւանքներից մահացել Է 96 346 մարդ: Վարակի տարածման յոթնօրյա ինդեքը (շաբաթվա ընթացքում վարակումների թիվը 100 հազար բնակչի հաշվով) կազմում Է 169,9: Մեկ շաբաթ առաջ այն գտնվում Էր 130,2-ի մակարդակում:

Նոյեմբերի 3-ին ԳԴՀ-ի առողջապահության նախարար Ենս Շպանը հայտարարել Է, որ Գերմանիայում ծայր Է առել համավարակի չորրորդ ալիքը, որը, նրա խոսքով՝ ամենից առաջ «չպատվաստվածների համավարակն Է»: Շպանը գանգատվել Է բուստերային պատվաստման անբավարար տեմպերից: Նա հայտնել Է, որ առայժմ սոսկ 2 միլիոն մարդ Է Գերմանիայում բուստերային պատվաստում ստացել: Ըստ որում ԳԴՀ-ում (83 միլիոնից փոքր-ինչ ավելի բնակչությամբ) 12 տարեկանից բարձր 16,2 միլիոն մարդ բնավ պատվաստված չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am