Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Տաղարան» համույթն ու թավջութակահար Սևակ Ավանեսյանը համերգ կնվիրեն 44- օրյա պատերազմի հերոսներին

«Տաղարան» համույթն ու թավջութակահար Սևակ Ավանեսյանը համերգ կնվիրեն 44-
օրյա պատերազմի հերոսներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) և Բելգիայից Հայաստան ժամանած թավջութակահար Սևակ Ավանեսյանը համերգ կնվիրեն Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «44» խորագրով համերգային երեկոն տեղի կունենա նոյեմբերի 9-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«44» խորագրով համերգին առաջին անգամ կներկայացվի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի՝ հատուկ Սևակ Ավանեսյանի և «Տաղարան» համույթի համար գրած «Ձայն hիշողության» ստեղծագործությունը (համաշխարհային պրեմիերա)։ Կհնչի նաև Շարաֆյանի «Հայաստան»-ը՝ մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի, ինչպես նաև 2 մաս թավջութակի և նվագախմբի համար Սյուիտից։

Երեկոյին կներկայացվեն նաև Լ. Բոկերինիի կոնցերտ թիվ 7 և «Սասնա պար» (Մարտին Ուլիխանյանի մշակմամբ) ստեղծագործությունները։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am