Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ումա Թուրմանի դուստրը խոսել է Տարանտինոյի նոր ֆիլմում մասնակցելու հնարավորության մասին

Ումա Թուրմանի դուստրը խոսել է Տարանտինոյի նոր ֆիլմում մասնակցելու հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Մայա Հոուքը՝ հոլիվուդյան աստղեր Ումա Թուրմանի եւ Իթան Հոուքի դուստրը, The Guardian թերթին տված հարցազրույցում պատմել Է, որ մտածում Է Քվենտին Տարանտինոյի «Սպանել Բիլ 3»-ին ֆիլմին մասնակցելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ու թեեւ այդ կինոնկարի մասին դեռ միայն լուրեր են պտտվում, «Շատ տարօրինակ բաներ» սերիալի աստղը նշել Է, որ ուրախ կլիներ նկարահանվել հայտնի մարտաֆիլմում (նախորդ երկու ֆիլմերում գլխավոր դերակատարը եղել Է նրա մայրը):

«Քվենտինը ինչ-որ բան կանի, երբ խիստ ցանկանա,-նշել Է Մայա Հոուքը:-Ես նրան գիտեմ իմ ողջ կյանքում, եւ եթե նա երբեւԷ կրկին ցանկանա ինձ հետ աշխատել (2019 թվականին նա Էպիզոդիկ դերում հանդես Է եկել Տարանտինոյի «Մեկ անգամ…Հոլիվուդում» կինոնկարում), ես ուրախությամբ կհամաձայնեմ»:

Ավելի վաղ ռեժիսորն ինքը խոստովանել Է, որ Մայային տեսնում Է «Սպանել Բիլին» ժապավենի երրորդ մասի հանգուցային դերերից մեկում: Նա բացատրել Է, որ եթե մայր ու աղջիկ նույն կերպարներում հայտնվեն նաեւ Էկրանի վրա, դա «չափազանց հետաքրքիր» կլիներ:

«Կարծում եմ՝ սա այդ հերոսների մասին պատմություն կլինի 20 տարի անց: Հարսնացուն (Թուրման) եւ նրա դուստր Բի-Բին (Հոուք) հանգիստ ապրում են այս բոլոր տարիներին, բայց այնուհետեւ աշխարհը հանկարծակի սկսում Է կործանվել,-մտքերն Է կիսել ռեժիսորը:-Միայն այն միտքը, որ Ուման եւ նրա դուստրը՝ Մայան, այդ դերերում կհայտնվեն Էկրանին, ինձ շատ հրապուրիչ Է թվում»:

Քվենտին Տարանտինոն հավելել Է, որ սիլքվելն ըստ ամենայնի կարող Է կայանալ այն բանի շնորհիվ, որ մնացել են Թուրմանի հերոսուհու թշնամիները նախորդ երկու կինոնկարներից հետո, օրինակ՝ Էլլի Դրայվերը (Դերիլ Հաննա), Սոֆի Ֆաթալը (Ջուլի Դրեյֆուս) եւ երկվորյակ քույրը՝ Գոգոն (Տիակի Կուրիյամա):

Թե ինչպիսին կլինի ռեժիսորի տասներորդ ֆիլմը, մինչեւ այժմ հայտնի չԷ: Այնքան Էլ վաղուց չԷ, որ նա հայտարարել Է, թե ցանկանում Է «ինչ-որ բան ստեղծել սպագետի-վեսթեռնի ոճով», որտեղ բոլոր կխոսեն տարբեր լեզուներով:

Կարանտինոյի երկրպագուները պատահաբար չԷ, որ հետաքրքրվում են, թե ինչպիսին կլինի նրա հոբելյանական կինոնկարը: Կինեմատոգրաֆիստը քանիցս ասել Է, որ պլանավորում Է նկարահանել միայն տասը ֆիլմ, իսկ հետո «անցնել թոշակի»: Նա այն կարծիքին Է, որ «տարիքի հետ ռեժիսորներն ավելի լավը չեն դառնում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am