ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին հանդիպել է Իլհամ Ալիևի հետ
20:07, 5 Նոյեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքու ժամանած ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը նոյեմբերի 5-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մինչ այդ, Օլսոնը եղել է Հայաստանում, որտեղ մասնակցել է տարածաշրջանային համաժողովի, հանդիպել Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում