Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում տեղի ունեցած դեպքի պատճառով երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է

Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում տեղի ունեցած դեպքի պատճառով 
երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում նոյեմբերի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ադրբեջանցի զինծառայողի կողմից կրակոցներ են արձակվել ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ իրականացնող «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ  աշխատակիցների վրա:

«Կրակոցների հետևանքով մեկը տեղում մահացել է, իսկ երեք հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Վերջիններս վիրավորումը ստացել են կրծքավանդակի և պարանոցի հատվածում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից:

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի հանգամանքները պարզելու, իրական պատճառները բացահայտելու և իրավական գնահատական տալու համար Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբերի ու քննչական կոմիտեի քննիչների կողմից տեղում կատարվում են անհետաձգելի հետախուզական, քննչական ու դատավարական այլ գործողություններ:

Նշվում է, որ հաշվի առնելով, որ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ, ուստի կարճ ժամանակով երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am