Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

 Երկրին մոտենում Է երեք ֆուտբոլի դաշտի չափի աստերոիդ

 Երկրին մոտենում Է երեք ֆուտբոլի դաշտի չափի աստերոիդ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 170-ից մինչեւ 380 մետր տրամագիծ ունեցող 2004 UE պոտենցիալ վտանգավոր աստերոիդը Երկրի մոտով կանցնի նոյեմբերի կեսերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է NASA-ի ստորաբաժանումներից մեկի կայքում:

Աստերոիդը Երկրին նվազագույն տարածությամբ կմոտենա նոյեմբերի 13-ին: Ամերիկյան գործակալության գնահատումներով՝ աստերոիդը կանցնի մեր մոլորակից ավելի քան 4 միլիոն կիլոմետր հեռավորությամբ, ինչը գերազանցում Է Երկրից մինչեւ Լուսին ընկած 11 տարածություն:

2004 UE վտանգավոր աստերոիդը մտնում Է «Ապոլոններ»-ի՝ պոտենցիալ վտանգավոր աստերոիդների խմբի մեջ, որոնց թռիչքի հետագծերը փոխհատվում են Երկրի ուղեծրի հետ: Աստերոիդի առաջին դիտարկումը թվագրված Է 2004-ին: Հաջորդ անգամ աստերոիդը Երկրին կմոտենա 2051 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am