Մեկնարկում են շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունները
13:32, 11 Նոյեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի տղամարդկանց ընտրանին առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով. Գաբրիել Սարգսյան, Հայկ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Հովհաննես Գաբուզյան:
Կանանց ընտրանու կազմում ընդգրկված են. Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը:
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 39, իսկ կանանցը` 31 թիմեր: Մրցաշարերը կանցկացվեն շվեյցարական մրցակարգով և բաղկացած են 9-ական տուրերից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում