Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարները նոյեմբերի 15-ին հանդիպում կանցկացնեն Բրյուսելում

Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարները նոյեմբերի 15-ին հանդիպում կանցկացնեն Բրյուսելում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկո Մաասը, Ֆրանսիայի ԱԳ նախարարության ղեկավար Ժան Իվ լե Դրիանը եւ Ուկրաինայի ԱԳ նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան նոյեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում կանցկացնեն «Արեւելյան գործընկերության» երկրների ներկայացուցիչների հետ կայանալիք բանակցությունների շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բեռլինում անցկացված ճեպազրույցում հայտարարել Է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Անդրեա Զասեն:

«Օրվա երկրորդ կեսին կկայանա ԵՄ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումը «Արեւելյան գործընկերության» երկրների ներկայացուցիչների հետ. կենտրոնական թեման կդառնա դեկտեմբերին «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին նախապատրաստվելը: Այդ հանդիպման շրջանակներում Գերմանիայի ԱԳ նախարարության ղեկավար Մաասը Ֆրանսիայի իր պաշտոնակից լե Դրիանի հետ նախնական բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի ԱԳ նախարար Կուլեբայի հետ»,-հայտարարել Է Զասեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am