Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մեկ տարվա ընթացքում ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են ավելի քան 26 հազար պայթուցիկ

Մեկ տարվա ընթացքում ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են 
ավելի քան 26 հազար պայթուցիկ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները շարունակում են տարածքները և սոցիալական ենթակառուցվածքները պայթուցիկ օբյեկտներից մաքրելու աշխատանքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը:

«2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 2300 հեկտար, ինչպես նաև՝ 683 կմ ճանապարհ, մոտ 2000 շենք: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 26 000 զինամթերք»,- նշել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am