Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Բժիշկները երկու միգրանտի են հոսպիտալացրել լեհ-բելառուսական սահմանին

Բժիշկները երկու միգրանտի են հոսպիտալացրել լեհ-բելառուսական սահմանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի առողջապահության նախարարությունը հաղորդել Է, որ անցած օրվա ընթացքում Լեհաստանի հետ սահմանին շտապ բուժօգնության մասնագետներին են դիմել ինը միգրանտներ, որոնցից երկուսին հոսպիտալացրել են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ընդամենն անցած օրվա ընթացքում լեհ-բելառուսական սահմանին հերթապահող շտապ օգնության մասնագետներին են դիմել ինը հիվանդներ: Նրանցից երկուսը հոսպիտալացվել են»,-ասվում Է նախարարության հաղորդագրության մեջ, որը զետեղված Է նրա Telegram-ալիքում: Ճշտվում Է, որ եւս 28 մարդ կոնսուլտացիայի համար մոտեցել են հերթապահ բրիգադին:

Նրանց բոլորին հանձնարարականներ են տրվել առողջության հետ կապված հարցերի շուրջ: Նախարարության տվյալներով, բուժօգնության դիմողներից մի հղի կնոջ կոնսուլտացիայի համար ուղարկել են Գրոդնոյի ծննդաբերության եւ հետծննյան խնամքի կենտրոն: Բուժզննումից հետո նա վերադարձել Է սահման, որտեղ գտնվում Էր նրա ընտանիքը: Բացի այդ, նախարարությունում հայտնել են, որ բելառուսցի բժիշկները փրկել են իրաքցի մի փախստականի կյանք: Քսանհինգ տարեկան Իրաքի քաղաքացին շտապ բուժօգնության բրիգադի կողմից տեղափոխվել Է հիվանդանոց, որտեղ անցկացվել Է աջ երիկամի Էնդոսկոպիկ ստենտավորում: Ներկայում նրա վիճակը բավարար Է, հիվանդը գտնվում Է ուրոլոգիայի բաժանմունքում, ընդգծել են նախարարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am