Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՀ նախագահն ու Սինգապուրի փոխվարչապետը քննարկել են փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ նախագահն ու Սինգապուրի փոխվարչապետը քննարկել են փոխգործակցության 
ընդլայնման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական քաղաքականությունը համակարգող նախարար Հենգ Սուի Քիթի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, մանրամասնելով, որ զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-սինգապուրյան երկկողմ կապերի ընդլայնման հնարավորություններն ու համագործակցության ուղղությունները:

Մասնավորապես նշվել է, որ փոխգործակցության խորացման մեծ ներուժ կա բարձր տեխնոլոգիաների, հաղորդակցության, գիտության, կրթության և մի շարք այլ ոլորտներում:

Համակարծիք լինելով, որ պետության արդյունավետ զարգացման հիմքը և շարժիչ ուժը բարձր որակի կրթությունն է, գիտելիքն ու նորարարությունը, զրուցակիցները կարևորել են մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործումը, գիտակրթական համագործակցությունը:

Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Սինգապուրի գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացման հարցերին և փոխանակման տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Նախագահ Սարգսյանն ու Սինգապուրի փոխվարչապետը կարևորել են նաև երկու երկրների միջև շփումների և մշակութային կապերի ակտիվացումը:

Սինգապուրում ընթացող Bloomberg-ի Նոր տնտեսական համաժողովի (New Economy Forum) շրջանակում Հայաստանի նախագահը զրույցներ է ունեցել նաև հայտնի գործարար, Bloomberg ֆինանսական և մեդիա ընկերության հիմնադիր, Նյու Յորքի նախկին քաղաքապետ, քաղաքների և կլիմայի փոփոխման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Մայքլ Բլումբերգի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի, HSBC-ի խմբի գործադիր տնօրեն Նոել Քուինի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am