Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

 Սահակաշվիլիի մաշկը նկատելի դեղին երանգ Է ստացել. անձնական բժիշկ

 Սահակաշվիլիի մաշկը նկատելի դեղին երանգ Է ստացել. անձնական բժիշկ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին դժվար Է տեղաշարժվում, ինչպես նաեւ նրա մոտ նշվում Է նկատելի դեղնություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն ասել Է լրագրողներին: Սահակաշվիլին հացադուլ Է հայտարարել իր ձերբակալույթան օրը՝ հոկտեմբերի 1-ին:

Այն բանից հետո, երբ նախկին նախագահը դադարել Է ընդունել դեղամիջոցների մի մասը, նրա առողջական վիճակի վատթարացումից խուսափելու համար նրան տեղափոխել են Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտի Թբիլիսիում գտնվող բանտարկյալների հիվանդանոց: Սահակաշվիլին ինքը, նրա փաստաբանը եւ անձնական բժիշկը պնդել են, որպեսզի նրան քաղաքացիական բազմապրոֆիլ կլինիկա տեղափոխեն: «Նրա մոտ նկատելի դեղնություն կա նախորդ օրերի համեմատությամբ: Դժվարությամբ Է շարժվում: Նա չի կարողացել իջնել տեսակցության սենյակ, ուստի ես արտոնություն ունեի բարձրանալ նրա հիվանդասենյակ»,-ասել Է Կիպշիձեն:

Բժշկի խոսքով՝ իրեն Սահակաշվիլիի մոտ թույլ չեն տվել մտնել երեք օր: Նախկին նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ քննարկվել Է այն հարցը, թե որ հիվանդանոցում նա կկարողանա լավագույն բժշկական սպասարկում ստանալ: «Նախագահն ինձ խնդրել Է Գորիի հոսպիտալի մասին, ես նրան խորհուրդ տվեցի՝ ամեն դեպքում հրաժարվել Գորիի հոսպիտալից… Գորիի հոսպիտալն այդպիսի հիվանդների համար նախատեսված չԷ»,-ասել Է Կիպշիձեն: Նախօրյակին մի խումբ բժիշկներ, որոնք հրավիրվել են Վրաստանի ժողովրդական պաշտպանի կողմից, հրապարակել Է Սահակաշվիլիի առողջական վիճակի մասին եզրակացությունը:

Նրանց խոսքով՝ նախկին նախագահը գտնվում Է օրհասական վիճակում: Բանտային հիվանդանոցը լավ Է սարքավորված, բայց այն, այնուամենայնիվ, պատրաստ չԷ հարկ եղած ձեւով բուժել այսպիսի օրհասական վիճակում գտնվող հիվանդներին: Սահակաշվիլին գաղտնի հատել Էր Վրաստանի սահմանը եւ ձերբակալվել հոկտեմբերի 1-ին: Հայրենիքում նա հեռակա կարգով վեց տարվա բանտարկության Էր դատապարտվել երկուական քրեական գործերով: Նրա դեմ եւս երեք գործ գտնվում Է հետաքննության փուլում: Նախկին նախագահն իր դեմ բոլոր մեղադրանքները համարում Է կեղծ, իսկ իրեն՝ քաղբանտարկյալ, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am