Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 7-րդն է Եվրոպայի թիմային առաջնությունում

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 7-րդն է Եվրոպայի թիմային առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովենիայում ավարտվեց շախմատի Եվրոպայի 23-րդ թիմային առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1։3 հաշվով պարտվեց Ուկրաինային և վաստակած 12 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց հենց Ուկրաինայի թիմը՝ 14 միավորով: Նույնքան միավոր վաստակեց նաև Ֆրանսիան, որը վերջին տուրում հաղթեց Ադրբեջանին, բայց լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 2-րդ հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակեց Լեհաստանի ընտրանին (13 միավոր)։

Հայաստանի կանանց հավաքականն էլ վերջին տուրում 3։1 հաշվով հաղթեց չեխերին և 10 միավորով գրավեց 11-րդ տեղը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am