Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Չոն Դու Հվանը. Yonhap

Մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Չոն Դու Հվանը. Yonhap

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 90 տարեկան հասակում մահացել Է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Չոն Դու Հվանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Yonhap գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Չոն Դու Հվանը մահացել Է տեղական ժամանակով 8:40-ին (Երեւանի ժամանակով 3:40-ին) Սեուլում գտնվող իր տանը:

Նախկին նախագահը, նշել Է գործակալությունը, տառապում Էր քրոնիկ հիվանդություններով:

Չոն Դու Հվանն իշխանության գլուխ Է անցել 1979 թվականին զինվորական հեղաշրջման հետեւանքով եւ երկիրը կառավարել Է մինչեւ 1988 թվականը:

Հետագայում նա դատարանի կողմից դատապարտվել Է մահապատժի, սակայն այնուհետեւ դատավճիռը փոխարինել են ցմահ բանտարկությամբ:

Որոշ ժամանակ անց այդ պահին երկրի նախագահ Կիմ Դե Չժունը ներում Է շնորհել նրան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am