Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վրաստանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը մնում է կայուն բարձր. COVID-վիճակագրություն

Վրաստանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը մնում է կայուն բարձր. COVID-վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով Վրաստանում վերջին օրվա ընթացքում մահացել Է 62 հիվանդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում:

Ընդամենը Վրաստանում կորոնավիրուսի զոհ Է դարձել 11 հազար 615 մարդ:

Վրաստանում COVID-19-ով ախտահարման նոր դեպքերի թվաքանակը, նախորդ օրվա համեմատությամբ, աճել Է 174,7 տոկոսով եւ կազմել Է 5085:

Ընդամենը համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 819 հազար 182 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել Է 4 հազար 428 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 759 հազար 657 հիվանդ:

Թբիլիսիում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել Է կորոնավիրուսով հիվանդացության 1815 դեպք, Աջարիայում՝ 202, Իմերեթում՝ 997, Քվեմո Քարթլիում՝ 330, Շիդա Քարթլիում՝ 497, Գուրիում՝ 122, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 427, Կախեթում՝ 358, Մցխեթ-Մթիանեթում՝ 139, Սամցխե-Ջավախքում՝ 152, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 46:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 47 հազար 884-ի, նրանցից 6588-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1698-ի վիճակը ծանր Է, նրանցից 377 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին:

1103 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 40 հազար 193 մարդ բուժընթաց Է անցնում տանը: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 58 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 44 հազար 925 հոգի:

Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), նոյեմբերի 23-ի տվյալներով, կազմում Է 9,89 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 9,11 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 8,97 տոկոս:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am