Երիտասարդ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել վրացական մրցաշարում
15:01, 26 Նոյեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի երիտասարդ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Վրաստանի Քութաիս քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի հուշամրցաշարում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Մրցումային առաջին օրը հայ երեք մարզիկներից երկուսը՝ 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 60 կգ քաշային Գոռ Բեգլարյանը հաղթել են իրենց մրցակիցներին։ Բեգլարյանը առավելության է հասել Վրաստանը ներկայացնող մեր հայրենակից Արամ Քոչարյանի նկատմամբ, իսկ Պետրոսյանը պարտության է մատնել Աչիկո Գափրինդաշվիլիին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում