Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

 Մակրոնը Լոնդոնին կոչ է արել լրջորեն մոտենալու Լա Մանշով միգրանտների տարանցման իրավիճակին

 Մակրոնը Լոնդոնին կոչ է արել լրջորեն մոտենալու Լա Մանշով միգրանտների տարանցման իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան Մեծ Բրիտանիային կոչ Է անում «լուրջ համագործակցության»՝ Լա Մանշով անցնող միգրանտների հետ կապված ճգնաժամի կարգավորման համար: Նոյեմբերի 26-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը Հռոմում Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միգրանտները չեն ցանկանում մնալ Ֆրանսիայում: Նրանք ցանկանում են ամեն գնով հայտնվել Մեծ Բրիտանիայում»,- ասել Է Մակրոնը, որի ելույթը հեռարձակել Է Ելիսեյան պալատը: «Իսկական պատասխանը պետք Է լինի լուրջ համագործակցությունը՝ չեզոքացնելու համար միգրանտների ապօրինի փոխադրման ցանցը»,- հայտարարել Է Ֆրանսիայի ղեկավարը:

Մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրապարակային նամակը՝ Փաիզի գործողությունների քննադատությամբ՝ Մակրոնը նշել Է, որ «զարմացած Է» Լոնդոնի «մոտեցման անլրջությունից»: «Երկրների ղեկավարների հարաբերություններում ընդունված չԷ հաղորդակցվել թվիթների կամ բաց նամակների միջոցով»,- ասել Է Ֆրանսիայի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am