Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել գիտնականների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել հունվարի 1-ից գիտության ոլորտում աշխատավարձերի սպասվող բարձրացումների վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, թե ոլորտի որ մասնագետը որքան աշխատավարձ կստանա նոր փոփոխություններից հետո:
Փաշինյանը հայտնել է, որ լաբորանտի աշխատավարձը 67 հազարից կդառնա 102 հազար դրամ, աճը՝ 52 տոկոս:
Ավագ լաբորանտի աշխատավարձը 76 հազարից կդառնա 110 հազար դրամ, աճը՝ 44 տոկոս:
Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 85 հազար 800-ից կդառնա 120 հազար դրամ, աճը՝ 40 տոկոս:
Ավագ գիտաշխատողի աշխատավարձը 99 հազարից կդառնա 200 հազար դրամ, աճը՝ 102 տոկոս:
Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 114 հազար 300-ից կդառնա 250 հազար դրամ, աճը՝ 118 տոկոս:
Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 138 հազար 100-ից կդառնա 367 հազար 100 դրամ, աճը՝ 165 տոկոս:
Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 129 հազար 100-ից կդառնա 230 հազար դրամ, աճը՝ 78 տոկոս:
Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 141 հազար 400-ից կդառնա 350 հազար դրամ, աճը՝ 147 տոկոս:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում