Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 45 քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 45 քաղաքացի, այսպիսով` մահերի թիվը երկրում հասել է 131 հազար 572-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է IRNA-ն:
Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է վիրուսի 1936 դեպք, որից 318-ը հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գրանցված ընդհանուր 6 մլն 192 հազար 698 դեպքից 6 մլն 34 հազար 821-ն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:
Կորոնավիրուսից վարակված 2713 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Երկրում վիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 59 մլն 770 հազար 795 քաղաքացի, երկրորդ չափաբաժինը՝ 51 մլն 807 հազար 160-ը: Իսկ 7 մլն 476 հազար 324-ն արդեն ստացել է խթանիչ՝ երրորդ չափաբաժինը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում