Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 289 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 289 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում հունվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 հազար 513 դեպք, որից 333 հազար 200-ը`առողջացած, 8010-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3789 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 6134 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 289 նոր դեպք, առողջացել է 83 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 620 հազար 189-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am