Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՀ վարչապետը հայ-բուլղարական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կիրիլ Պետկովին

ՀՀ վարչապետը  հայ-բուլղարական դիվանագիտական հարաբերությունների 
հաստատման 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կիրիլ Պետկովին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ձեզ եմ հղում ջերմագույն շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ: 1992 թվականին ստորագրված Արձանագրությունը պաշտոնապես ամրագրեց մեր երկու ժողովուրդների միջև դարեր շարունակ ձևավորված պատմական և մշակութային առնչությունները:

Երեք տասնամյակների ընթացքում մեր երկկողմ միջպետական հարաբերությունները նշանավորվել են փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության շարունակական զարգացմամբ։ Այսօր մենք ունենք հագեցած երկկողմ օրակարգ, որն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գործընկերություն միջազգային կազմակերպություններում, քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական համագործակցություն, ինչպես նաև ակտիվ փոխգործակցություն կրթության, մշակույթի և առևտրատնտեսական ոլորտներում:

Համոզված եմ, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իր հերթին լավագույնս կնպաստի մեր երկկողմ համագործակցության լայն շրջանակն էլ ավելի ամրապնդելուն և խորացնելուն:

Կրկին շնորհավորելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի առթիվ՝ ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am