Արաբական կոալիցիան ավիահարվածներ Է հասցրել Հոդեյդայում հուսիների զինապահեստներին
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էր Ռիադի գլխավորած արաբական կոալիցիան Հոդեյդա քաղաքում, որը գտնվում Է Կարմիր ծովի ափին, ավիահարվածներ Է հասցրել «Անսար Ալլահ» խռովարար շարժման (հուսիներ) կողմնակիցների զինապահեստներին:
Հունվարի 20-ին այդ մասին հաղորդել Է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով դաշինքի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը «Մենք մի քանի օդային գրոհ կատարեցինք Հոդեյդայում հուսիների ռազմական օբյեկտների վրա, որոնց շնորհիվ մեզ հաջողվեց ոչնչացնել խռովարարների զենքի պահեստները»,- ասված Է հայտարարության մեջ:
Դաշինքը նաեւ նշել Է, որ «հուսիների գործունեությունը Հոդեյդայի նավահանգստում սպառնալիք Է ներկայացնում ինչպես տարածաշրջանային, այնպես Էլ միջազգային անվտանգությանը»: Բացի դրանից, հունվարի լույս 20-ի գիշերը կոալիցիան հայտարարել Է Սանայի եւ դրա շրջակայքի ինտենսիվ ռմբակոծում սկսելու մասին՝ խռովարարների ռազմական ամրությունների ոչնչացման նպատակով:
Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում Է դիմակայությունը կառավարական ուժերի եւ հուսիների զինված կազմավորումների միջեւ: Այն առավել ակիվ փուլ Է մտել 2015 թվականի մարտին երկիր Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներխուժումից հետո: Ձգձգվող հակամարտությունը հանգեցրել Է աշխարհում խոշորագույն հումանիտար ճգնաժամի առաջացման: ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 24 միլիոն եմենցի՝ երկրի բնակչության մոտավորապես 80 տոկոսը, մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ նեքին տեղահանված անձանց թիվը գերազանցում Է 3 միլիոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում