Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

 Ռուսաստանցիները կկարողանան ԱՄՆ-ի ուսանողական այցագրեր ստանալ Ղազախստանում, Հայաստանում եւ Սերբիայում

 Ռուսաստանցիները կկարողանան ԱՄՆ-ի ուսանողական այցագրեր ստանալ 
Ղազախստանում, Հայաստանում եւ Սերբիայում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունը հյուպատոսական գործառնությունների սահմանափակման կապակցությամբ այն ռուսաստանցիներին, ովքեր ցանկանում են ուսանողական կամ ակադեմիական այցագրեր ստանալ, խորհուրդ Է տվել դիմել Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչություններ Ղազախստանում, Երեւանում եւ Բելգրադում:

«Այն առնչությամբ, որ Մոսկվայում հյուպատոսական գործառնությունները խիստ սահմանափակված են, ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը նշանակել Է մի քանի վայրեր Ռուսաստանում բնակվող անձանցից ոչ ներգաղթային որոշակի դիմումների մշաման համար»,- նշված Է Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել են դեսպանությունում, ուսանողական այցագրի (F եւ M կատեգորիաներ) ստացման համար դիմողները, ովքեր բնակվում են Ռուսաստանում, ակադեմիական փոխանակման ծրագրերի համար դիմողները (ուսանողներ, պրոֆեսորներ, գիտական աշխատակիցներ եւ J կատեգորիայի մասնագետներ), ինչպես նանեւ ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող փոխանակման ծրագրերի մասնակիցները կարող են դիմումներ տալ պետության դիվանագիտական ներկայացուցչություններում Ղազախստանում, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների դեսպանություններում Բելգրադում եւ Երեւանում: Ըստ որում, սույն հանձնարարականը, ինչպես նշել են դեսպանությունում, Ռուսաստանից դիմողներին չի արգելում F, M եւ J կատեգորիաների այցագրերի հարցով դիմել իրենց գտնվելու վայրում ԱՄՆ-ի հյուպատոսական հիմնարկություններ:

Դիմողներին խորհուրդ Է տրվում ստուգել ԱՄՆ-ի յուրաքանչյուր դիվանագիտական ներկայացուցչության կայքը՝ մատուցվող ծառայությունների մասին վերջին տեղեկատվությունն ստանալու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am