N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ
21:03, 3 Փետրվար 2022
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները փետրվարի 3-ին անցկացրել են ուսումնական վարժանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, խաղարկվել են պայմանական մարտական իրավիճակում հակառակորդի թիկունք ներթափանցման և կարևորագույն օբյեկտների ոչնչացման, վիրավոր ծառայակիցների տարհանման գործողություններ։ Հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստության մակարդակն ու ներդաշնակման կարողությունները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում