Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Պեկին-2020. Դահուկորդ Կատյա Գալստյանը չհաղթահարեց արագավազքի որակավորման արգելքը

Պեկին-2020. Դահուկորդ Կատյա Գալստյանը չհաղթահարեց արագավազքի որակավորման արգելքը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Կատյա Գալստյանը 90 մասնակցի մեջ 80-րդն էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Կատյա Գալստյանը կանանց արագավազքում տարածությունը հաղթահարեց 4:00:48 արդյունքով:

Գալստյանը ևս մեկ մեկնարկ կունենա փետրվարի 10-ին` ուժերը չափելով 10 կմ դասական ոճ ձևում:

Ավելի վաղ` փետրվարի 6-ին, Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը մեկնարկեց Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում: Միքայելյանը 57-րդ համարի ներքո սկսեց պայքարը սկիաթլոն 15 կմ դասական և 15 կմ ազատ ոճերում: Հայ դահուկորդը զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ եզրագիծը հատեցին 49 մարզիկներ, 21-ը դուրս մնացին պայքարից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am